Անցած օրվա ընթացքում ավտովթարներից 10 մարդ է տուժել
18/03/2014 14:19

Անցած օրվա ընթացքում ավտովթարներից 10 մարդ է տուժել

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության` 8, դրամանենգության 1 և մաքսանենգության 3 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անցած օրվա ընթացքում ավտովթարներից 10 մարդ է տուժել