Ռիբերի. «Հյոննեսը «Բավարիայի» սիրտն է»
18/03/2014 18:40

Ռիբերի. «Հյոննեսը «Բավարիայի» սիրտն է»

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին կարծում է, որ թիմի նախկին նախագահ Ուլի Հյոննեսը պատիժը կրելուց հետո պետք է կրկին վերադառնա իր աշխատանքին: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Մյունխենի դատարանը նախորդ հինգշաբթի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոննեսին դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման: Դատարանի որոշումից հետո Հյոննեսը հրաժարվեց իր պաշտոնից:

Յուրաքանչյուր մարդ սխալներ է գործում: Կյանքում նման բաներ շատ են լինում: Նա խոստովանել է իր սխալը և ընդունել մեղքը, և մենք չպետք է նրան զրկենք իր կյանքի ամբողջ աշխատանքից: Իմ սերունդը գիտի «Բավարիային»` հենց նրա գլխավորությամբ: Հյոննեսն այս ակումբի մի մասնիկն է, նրա սիրտը»,- նշել է Ռիբերին:
 

Ռիբերի. «Հյոննեսը «Բավարիայի» սիրտն է»