.jpg)
Սիլվա Հակոբյանից այլազգի երգիչները մոտ 15 երգ են գողացել (Տեսանյութ)
Սիլվա Հակոբյանի «Ուշացել եմ» երգը գողացել են արտասահմանցի կատարողները: Այս մասին երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ինքը՝ երգչուհին: Life.panorama.am-ը կապվել է նրա պրոդյուսերի՝ Հակոբ Հակոբյանի հետ և պարզել՝ արդյոք երգչուհին չի՞ պատրաստվում պայքարել պլագիատի հաճախ դարձած դրսևորումների դեմ: Նրա խոսքով՝ սա ոչ առաջին և ենթադրվում է՝ ոչ էլ վերջին դեպքն է. տաջիկները, ռումինացիները, ղազախները և այլ երկրների ներկայացուցիչներ արդեն շուրջ 15 երգ են գողացել Սիլվա Հակոբյանից:
«Ցավալին այն է, որ մեր երգերը վերցնողները չեն նշում անգամ, որ իրենց կատարածը cover տարբերակն է: Հաճախ մեր էլեկտրոնային հասցեներին տարբեր ազգերի ներկայացուցիչներ լինքեր են ուղարկում և տեղեկացնում, որ մեր երգը գողացել են, բայց ի՞նչ կարող ենք անել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց երգչուհու պրոդյուսերը:
Նա անդրադարձավ դատական կարգով հարցը լուծելու տարբերակին՝ համարելով այն անօգուտ, քանի որ դրա համար անհրաժեշտ է փաստաբան վարձել:
Տեսանյութում Սիլվա Հակոբյանի «Ուշացել եմ» երգի գողացված տարբերակն է: