Մերձդնեստրը Ղրիմի օրինակով ցանկանում է մտնել ՌԴ կազմի մեջ
18/03/2014 19:00

Մերձդնեստրը Ղրիմի օրինակով ցանկանում է մտնել ՌԴ կազմի մեջ

Մերձդնեստրի Գերագույն խորհրդի խոսնակ Միխայիլ Բուրլան դիմել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին՝ ռուսական օրենսդրությունը՝ Մերձդնեստրը ՌԴ-ին միավորելու համար հարմարացնելու խնդրանքով:

Vz.ru-ի փոխանցմամբ՝ Բուրլան նշել է, որ Մերձդնեստրում 2006 թ.-ին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկել բնակչության 97.2 %-ը:

Մերձդնեստրում ռուսերենը ճանաչվել է պետական լեզու, այնտեղ է բնակվում ՌԴ-ի 200.000 քաղաքացի:

Նշվում է, որ իրավիճակը ավելի կբարդանա, եթե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած Մոլդովան սահմանափակող տնտեսական միջոցառումներ կիրառի Մերձդնեստրի նկատմամբ:
 

Մերձդնեստրը Ղրիմի օրինակով ցանկանում է մտնել ՌԴ կազմի մեջ