Ծառուկյանն օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացել
18/03/2014 10:02

Ծառուկյանն օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացել

«Ժողովրդի» տեղեկություններով՝ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության սկանդալային պատմությունից հետո ՀՀ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ջերմացել են: Ավելին, Ծառուկյանը օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացելու հարցում:

Հիշեցնենք, որ վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունները կեղծիքներով իրականացնելու համար Երևանի Զվարթնոց օդանավակայանում Գագիկ Ծառուկյանը նախատել էր Արթուր Բաղդասարյանին, և զրույցը վեր էր ածվել վիճաբանության, անգամ՝ հայհոյանքների:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, սակայն, «Ժողովրդի» թղթակցի հետ զրույցում ասել է, թե այդ տեղկությունը չի համապատասխանում իրականությանը: «Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտում առաջնորդներ են և միմյանց հետ ունեն այնպիսի հարաբերություններ, ինչպես ունեն քաղաքական ուժերի ղեկավարները»:

Ծառուկյանն օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացել