Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վառումը վթարի են ենթարկվել
19/03/2014 20:38

Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վառումը վթարի են ենթարկվել

Ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինն ու նրա կինը՝ Անժելիկա Վառումը, Կեմերովոյի մարզի Պրոկոպևսկ քաղաքում վթարի են ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք ИТАР-ТАСС-ից:

Ագուտինն ու Վառումը լուրջ վնասվածքներ չեն ստացել ու տեղում բուժզննում ստանալուց հետո այլ մեքենայով մեկնել են հյուրանոց:

Նշենք, որ Ագուտինն ու Վառումը համերգային շրջագայության շրջանակներում Պրոկոպևսկ են ժամանել Բառնաուլից։ Միջադեպի հետևանքով Վառումն իրեն լավ չի զգացել, և Ագուտինը ստիպված է եղել բեմ դուրս գալ միայնակ։ 

Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վառումը վթարի են ենթարկվել