Արա Ավետիսյանը նշանակվել է ԳԱԱ ավագ գիտաշխատող
19/03/2014 18:05

Արա Ավետիսյանը նշանակվել է ԳԱԱ ավագ գիտաշխատող

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանը երեկվանից հրամանագրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ իրեն հրաշալի է զգում այս փոփոխությունից հետո, քանի որ այստեղից է սկսել և ունի ստեղծագործելու հնարավորություն, ինչի կարիքը զգում էր:

Ա. Ավետիսյանը հրաժարվեց խոսել ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին:

Հիշեցնենք, որ Ա. Ավետիսյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2011թ. սեպտեմբերի 3-ին:

Նախորդող հրապարակում՝ Արա Ավետիսյանը համաձայն չի եղել բուհում ստուգումների արդյունքներին

ՀՊՃՀ ռեկտորը՝ աշխատանքից հեռանալու մասին. Մի՛ ճշտեք էլի, չի լսվում

ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

 

Արա Ավետիսյանը նշանակվել է ԳԱԱ ավագ գիտաշխատող