Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյկինի հետ
19/03/2014 18:45

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյկինի հետ

Խանտի Մանսիյսկում ընթացող աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հրաշալի հնարավորություն ուներ` միավորներով Վիշվանաթան Անանդին հավասարվելու և հետապնդողներից մեկ միավորով առաջ անցնելու համար: Ցավոք, հայ գրոսմայստերը չկարողացավ առավելության հասնել Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ և այժմ 3,5 միավորով հաստատվել է երկրորդ տեղում` կես միավորով հետ մնալով Վիշվանաթան Անանդից և նույնքան միավորով առաջ անցնելով հետապնդողներից:

Հաշվետու տուրում Վեսելին Տոպալովը պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին, իսկ Շահրիյար Մամեդյարովը` Պյոտր Սվիդլերին: Վիշվանաթան Անանդ-Սերգեյ Կարյակին պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի արդյունք:

Այսպիսով` Սվիդլերը, Կրամնիկը, Մամեդյարովն ու Տոպալովը 3-ական միավորով բաժանում են 3-6-րդ տեղերը: Կարյակինը 7,5 միավորով 7-րդ տեղում է, իսկ մրցաշարային աղյուսակը 2 միավորով եզրափակում է Անդրեյկինը:

Վաղը հավակնորդների մրցաշարում հանգիստ է հայտարարված: Մարտի 21-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը կխաղա Կարյակինի, Սվիդլերը` Անանդի, Կրամնիկը` Մամեդյարովի, Անդրեյկինը` Տոպալովի հետ:
 

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյկինի հետ