Արտեմ Ասատրյան. «Ոչ թե հետքայլ, այլ` առաջ»
19/03/2014 18:59

Արտեմ Ասատրյան. «Ոչ թե հետքայլ, այլ` առաջ»

Կառավարությունը, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին երկխոսելու առաջարկ անելով, ոչ թե հետքայլ է անում, այլ` առաջ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` անդրադառնալով վարչապետի «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին արված երկխոսության առաջարկին:

Նախարարը չհաղորդեց, թե արդյոք կառավարություն այս քայլն անելով, գնալո՞ւ է զիջումների, միայն նշեց, որ որևէ լրացուցիչ դիտարկում կատարել չի կարող. «Միանշանակ է, որ թե՛ կառավարության, թե՛ իշխանությունների քաղաքականությունը միտված է երկրի ապագային ու զարգացմանը, նաև երիտասարդներն ունեն նույն մտահոգություններն ու խնդիրները»:

Եթե կառավարությունը չի գնալու զիջումների, այդ դեպքում իմաստ ունի՞ բանակցությունների առաջարկը «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին հարցին, նախարարը պատասխանեց, որ կառավարությունը իրականացնելու է իր քայլերը, սակայն այլ խնդիր է, որ կան հիմնավոր քննարկումներ պահանջող մտահոգություններ:
 

Արտեմ Ասատրյան. «Ոչ թե հետքայլ, այլ` առաջ»