«Սպարտակը» Չերչեսովին առաջարկ է ներկայացրել
19/03/2014 19:50

«Սպարտակը» Չերչեսովին առաջարկ է ներկայացրել

«Սովետսկի սպորտի» տեղեկություններով` մոսկովյան «Սպարտակը» պաշտոնական առաջարկ է ներկայացրել Պերմի «Ամկարի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին: «Սպարտակի» ղեկավարներն այդ մասնագետին եռամյա պայմանագիրր են առաջարկել:

Մոսկվացիները քննարկում են նաև գլխավոր մարզչի պաշտոնում արտասահմանցի մասնագետի նշանակման հնարավորության հարցը, սակայն 50-ամյա ռուս մասնագետն առաջնահերթություն է համարվում:

Հիշեցնենք, որ երեկ «Սպարտակի» տնօրենների խորհուրդը որոշել է պաշտոնանկ անել Վալերի Կարպինին: Գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Դմիտրի Գունկոն:
 

«Սպարտակը» Չերչեսովին առաջարկ է ներկայացրել