Գործադիրը սահմանեց ալմաստ մշակողների հաշվառման կարգը
19/03/2014 19:36

Գործադիրը սահմանեց ալմաստ մշակողների հաշվառման կարգը

Այսօր Գործադիրը ՀՀ-ում գրանցված` ալմաստ մշակող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման կարգը սահմանելու և հաշվառումն իրականացնող լիազոր մարմին ճանաչելու մասին որոշում ընդունեց:

Որոշումը պայմանավորված է ՀՀ-ի կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «բնական գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրով:

Նաև անհրաժեշտություն կա ՌԴ-ից ալմաստ մշակող հայկական ընկերությունների կողմից առանց արտահանման տուրքի ձեռք բերված բնական, չմշակված ալմաստների վերաարտահանումը կանխելու նպատակով վերջիններիս հաշվառման, ինչպես նաև ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովել:

Նշվում է նաև, որ համաձայն ՌԴ-ի օրենսդրության` Ռուսաստանի Դաշնության ալմաստ արդյունահանող ընկերություններից ոչ ռեզիդենտների կողմից բնական, չմշակված ալմաստները ձեռք են բերվում վճարելով արտահանման տուրքը, որը զգալի գումարներ է կազմում ընկերությունների համար:

Ռուսաստանի Դաշնությունից ալմաստ մշակող հայկական ընկերությունների համար առանց արտահանման տուրքի բնական, չմշակված ալմաստների ձեռք բերման հնարավորության ընձեռում: Ակնկալվում է, որ այս որոշումը կնպաստի հայկական ակնագործության ոլորտի զարգացմանը:

 

Գործադիրը սահմանեց ալմաստ մշակողների հաշվառման կարգը