.jpg)
Հոլիվուդյան աստղերի տարօրինակությունների մասին պատմել են նրանց օգնականները
Պարզվում է հոլիվուդյան աստղերը ևս իրենց տարօրինակություններն ունեն: Դրանց մասին պարբերականներից մեկին պատմել են նրանց օգնականները.
Օրինակ Լեդի Գագան ստիպել է, որ իր օգնական աղջիկը քնի իր կողքին, քանի որ վախենում է միայնակ քնելուց:
Դեմի Մուրը ստիպել է, որ իր օգնականը գրեթե ամեն ինչ անի իր փոխարեն: Այդ թվում՝ տոմսեր գնի, հիգիենիկ պրոցեդուրաների հաճախի ու անգամ հագուստ ընտրի:
Մի օր Նաոմի Քեմփբելը իր օգնականներից մեկին ծեծել է` գլխին հեռախոսով հարվածել, որից հետո դատարանը նրան մեղավոր է ճանաչել և ստիպել, որ 8 մլն դոլար փոխհատուցում վճարի: Մյուս օգնականն էլ նրանից փախել է հոտավետ մոմերի պատճառով: Այս կամ այն հյուրանոցում կանգ առնելուց առաջ նա իր օգնականին հրամայել է 30 մոմ վառել լոգարանում, ննջասենյակում և հյուրասենյակում:
Մադոնան երեխային կրծքով կերակրելու ժամանակ վարձել էր հատուկ մարդ, ով լվանում էր նրա կրծքից կաթ հանելու սարքը:
Շակիրան մի օր գիշերով տուն է եկել ու տան խոհարարին խնդրել է, հավ պատրաստի: Երբ խոհարարն ասել է, թե նա առավոտանից ոտքի վրա է և հրաժարվել է կատարել հրամանը, բարկացած Շակիրան տնից դուրս է հանել նրան: Խոհարարը ստիպված է եղել գիշերը կնոջ հետ անցկացնել մոտակա զբոսայգու փոքրիկ խանութում:
Քանյե Ուեսթը անտաշ է: Նա վաղուց է հայտնի իր կոպտությամբ և ագրեսիվ գործողություններով: Նա հարձակվում է բոլորի վրա: