.jpg)
Իսրայելը օդային հարված է հասցրել Սիրիայի ռազմական կառույցներին
Իսրայելը օդային հարված է հասցրել Սիրիայի ռազմական շտաբին, զորավարժարաններից մեկին և հրետանային մարտկոցին:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, օդային հարվածը հասցվել է ի պատասխան Հոլանյան բարձրունքներում իսրայելական զինվորական մեքենայի պայթեցման:
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոն հայտարարել է, որ Սիրիան թանկ կվճարի, եթե նախագահ Բաշար Ասադը շարունակի համագործակցել ահաբեկչական տարրերի հետ, որոնք սպառնում են Իսրայելի անվտանգությանը:
Նշվում է, որ նախօրեին ականի պայթյունի հետևանքով վիրավորվել էր իսրայելցի 4 զինվորական: