Մ. Գրիգորյան. Եթե Ռուսաստանն ուզում է, թող գա, ընդգրկվի Արցախի կազմ. GalaTV
19/03/2014 20:30

Մ. Գրիգորյան. Եթե Ռուսաստանն ուզում է, թող գա, ընդգրկվի Արցախի կազմ. GalaTV

ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, թե հավանական տարբերակ է, որ Լեռնային Ղարաբաղը ընդգրկվի ՌԴ կազմում, նշել է.

«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունը անուրանալի արժեք է»: Մ. Գրիգորյանը նաև ասել է, որ ինքը պատերազմում ընկերներ ու հարազատներ է կորցրել, որ իրեն չի կարող անգամ թույլ տալ այլ բանի մասին մտածել:

«Պատերազմում հարազատներ,եղբայրներ և ընկերներ եմ կորցրել, կողմնակից եմ, որ Արցախը անկախ լինի՝ անկախ պետություն կամ ՀՀ կազմում: Ըստ էության, նույն բանն է, ես համարում եմ, որ Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են. Հայաստանը դա անունն է, Արցախը՝ ազգանունը, կամ էլ՝ հակառակը: Եվ չեմ կարող կողմնակից լինել, որ այլ որևէ պետության կազմում ընդգրկվի Արցախը կամ Հայաստանը»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Մ. Գրիգորյան. Եթե Ռուսաստանն ուզում է, թող գա, ընդգրկվի Արցախի կազմ. GalaTV