.jpg)
Սեյրան Օհանյանն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում: Այս մասին տղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Պաշտպանության նախարարը հետևել է ձեռնարկությունում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, վերանորոգման ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման լայնածավալ աշխատանքներին: Ռազմաարդյունաբերական ձեռնարկությունում Սեյրան Օհանյանը հետևել է նաև տեղի ունեցող լայն շինարարական և վերանորոգման աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատուների ընդլայնված կազմով քննարկել է նաև ռազմավարական ձեռնարկությունների և օբյեկտների զարգացման գործընթացը, որը շեշտակիորեն կբարձրացնի ԶՈւ-երի ընդհանուր հնարավորությունները:



