Փոխարտգործանախարար. Հայաստանի վերաբերմունքը Ղրիմի վերաբերյալ զգույշ չէ
19/03/2014 15:16

Փոխարտգործանախարար. Հայաստանի վերաբերմունքը Ղրիմի վերաբերյալ զգույշ չէ

«Չեմ կարծում, որ մեր վերաբերմունքը զգույշ է Ղրիմի վերաբերյալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով, թե ինչո՞ւ է Հայաստանի վերաբերմունքը Ղրիմի անկախության վերաբերյալ զգույշ` հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը:

Ըստ նրա՝ ՀՀ Արտգործանախարարը իր հայտարարությունն արել է, Լեռնային Ղարաբաղի Հնարապետությունը իր դիրքորոշումն է ներկայացրել. «Ես խնդիր չեմ տեսնում»:

Նշենք, որ Շ. Քոչարյանը լրագրողների հետ առանձնապես երկար հաղորդակցում չէր ակնկալում և նախապես շեշտեց, որ միայն մեկ հարցի կպատասխանի:

Նախորդող հրապարակում՝ Արցախի ԱԳՆ. Ղրիմի հանրաքվեն ինքնորոշման իրավունքի իրականացման դրսևորում է


 

Փոխարտգործանախարար. Հայաստանի վերաբերմունքը Ղրիմի վերաբերյալ զգույշ չէ