.jpg)
Նախարարությունը 1.24 մլն դրամի բնությանը հասցված վնաս է հաշվարկել
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 10.03-14.03.2014թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, նախարարության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 730 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասներկու որոշում և հաշվարկվել է 183 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե երկշաբաթյա ժամանակահատվածում մուտք է եղել 1.24 մլն դրամ գումար: