Մարտակերտում զոհված զինվորը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
20/03/2014 18:45

Մարտակերտում զոհված զինվորը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից: 

Հիշեցնենք, որ մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը: 

Հրազենային վիրավորում էր ստացել նաև նույն զորամասի սպա Վարազդատ Զաքարյանը:

Նախորդող հրապարակումներ՝ Մարտակերտում վիրավորված սպայի վիճակը կայուն է. Նա վիրահատվել է

Զինվորի մահվան և սպայի վիրավորվելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ

Զոհված զինվորը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր

Մարտական դիրքերում զինվոր է զոհվել. Մեկ սպա էլ վիրավորվել է

 

Մարտակերտում զոհված զինվորը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով