Բակո Սահակյանը հանդիպել է ԱՊՀ անձնակազմին
20/03/2014 16:27

Բակո Սահակյանը հանդիպել է ԱՊՀ անձնակազմին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նախագահը ներկայացրել է 2013թ. տարբեր ոլորտներում  հանրապետության ձեռքբերումներն ու խնդիրները, 2014թ. նախատեսվող ծրագրերը, անդրադարձել երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին: Այնուհետեւ Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ պարբերական հանդիպումները՝ նշելով, որ մայր բուհը մեր հանրապետության գիտակրթական ամենախոշոր հաստատությունն է և անդիսանում է պետության կադրային ներուժի, մտավորականության ու մասնագետների պատրաստման առանցքային օղակներից մեկը:
 

Բակո Սահակյանը հանդիպել է ԱՊՀ անձնակազմին