.jpg)
Վթար՝ Բազմաբերդ-Թալին ճանապարհին. Երեք մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ժամը 15.42-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 1-ին կմ-ին Բազմաբերդ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ՝ Ա. Ղ.) և «Դաֆ» մակնիշի (վարորդ՝ Կ. Ղ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ղ.-ը (ծնվ.1980թ.), ուղևորներ՝ Կ. Մ.-ը (ծնվ.1965թ.) և Ք. Կ.-ը (ծնվ.1977թ.) հոսպիտալացվել են Թալինի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության