Նախօրեին հակառակորդը կրակի տակ է պահել սահմանամերձ Չինարի գյուղը
20/03/2014 12:17

Նախօրեին հակառակորդը կրակի տակ է պահել սահմանամերձ Չինարի գյուղը

Նախօրեին՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդը կրակի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

«Երեկ ամբողջ օրը, մինչև ժամը իրիկունը 8-ը, կրակել են: Մերոնք պատասխանել են ու փոխհրաձգություն է եղել: Ժամը 8-ից մինչ այսօր էլ կրակոցները դադարել են»,- ասաց գյուղապետն ու ավելացրեց. 

«Փառք Աստծո, վիրավոր չունենք, գյուղի արշալույսն էլ խաղաղ էր: Կողքս ձեները լսում եք, լույսը բացվել է մարդիկ իջել են գյուղամեջ, զրույց են անում»:

Նախորդող հրապարակում՝ Մանկությունը` նշանառության տակ. Տավուշ, գյուղ Չինարի

 

 

Նախօրեին հակառակորդը կրակի տակ է պահել սահմանամերձ Չինարի գյուղը