Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը քառապատկվել է
20/03/2014 17:25

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը քառապատկվել է

2014 թվականի մարտի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3312.64-ի դիմաց, արտահանվել է 11406.03 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այսինքն արտահանման ծավալները քառապատկվել են: Այս մասին տեղեկանում ենք Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից: 

Այն հիմնականում առաքվել է՝ Վրաստանի Հանրապետություն- 8815.58 տոննա, Ռուսաստանի Դաշնություն- 2486.97 տոննա, Իրաք- 66.72 տոննա, Արաբական Միացյալ Էմիրություններ - 36.60 տոննա, Ուկրաինա- 0.16 տոննա:


 

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը քառապատկվել է