«Կոշ» ՔԿՀ-ի աշխատողներից մեկը փորձել է դատապարտյալին կանաչ զանգված փոխանցել
20/03/2014 18:32

«Կոշ» ՔԿՀ-ի աշխատողներից մեկը փորձել է դատապարտյալին կանաչ զանգված փոխանցել

Այսօր` ժամը 09:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատասենյակում անձնական խուզարկության է ենթարկվել «Կոշ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Ն. Մ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: 

Վերջինիս ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփ, որում առկա էր մոտ 19,5 գրամ կանաչ, յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված, որը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալի:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

«Կոշ» ՔԿՀ-ի աշխատողներից մեկը փորձել է դատապարտյալին կանաչ զանգված փոխանցել