.jpg)
Լեմպարդ. «Արսենալի» ուժի հետ պետք է հաշվի նստենք
Լոնդոնյան «Չելսիի» առաջատար Ֆրենկ Լեմպարդն իր կարծիքն է հայտնել անգլիական Պրեմիեր լիգայում չեմպիոնի կոչման համար մղվող պայքարի մասին:
«Երկու-երեք մրցաշրջան «Չելսին» գործնականում չէր մասնակցում չեմպիոնական մրցավազքին, իսկ հիմա կրկին պայքարի մեջ ենք: Դա յուրահատուկ զգացում է, որը ֆուտբոլիստներին վերադարձնում է վստահության զգացումը սեփական ուժերի նկատմամբ ու հպարտություն ներշնչում: Հիմա մենք այրվում ենք յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթելու ցանկությամբ: Մոտիվացիան չափազանց բարձր է, քանզի պայքարում ենք կոչման, այլ ոչ թե 4-րդ տեղի համար:
Առջևում «Արսենալի» հետ խաղն է, որը շատ ծանր կլինի: Այդ թիմն ընթացիկ մրցաշրջանում գերազանց է հանդես գալիս. և դա ինձ չի զարմացնում: «Արսենալում» արտակարգ ֆուտբոլիստներ են հավաքված, և նրանց ուժի հետ մենք պետք է հաշվի նստենք»,- նշել է Լեմպարդը «Sky Sports»-ին տված հարցազրույցում: