.jpg)
Մարտական դիրքերում զինվոր է զոհվել. Մեկ սպա էլ վիրավորվել է
Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ղուկասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Նշենք, որ Aysor.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի զորամասերից մեկի մարտական դիրքերում: Արման Ղուկասյանից բացի հրազենային վիրավորում է ստացել նաև նույն զորամասի մեկ սպա, ով տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ: