Նանսենի փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
20/03/2014 17:17

Նանսենի փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Այսօր՝ ժամը 15.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում առկա է քաղաքացու դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել՝ 1955 թ. ծնված Ս. Շ.-ի դին: 

Նանսենի փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել