Օլանդ. ԵՄ-ն դեռևս ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառի
20/03/2014 20:05

Օլանդ. ԵՄ-ն դեռևս ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառի

Եվրամիությունն այս պահին չի պատրաստվում տնտեսական պատժամիջոցներ կիրառել ՌԴ դեմ Ղրիմի իրադարձությունների հետ կապված, բայց կշարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա: Այս մասին ԵՄ գագաթաժողովից առաջ հայտարարել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը.

«Այսօր տնտեսական պատժամիջոցների մասին խոսք չի լինի, բայց դիվանագիտությունն ու տնտեսագիտությունը կողք-կողքի են քայլում: Դիվանագիտությունը երկխոսություն ու բանակացություն է, բայց պետք է որ դրանում ճնշում էլ լինի: Այդ պատճառով չնայած տնտեսական պատժամիջոցները չեն ընդունվի այսօր, բայց դրանք պետք է ամեն դեպքում պատրաստ լինեն»,-ասել է նա:
 

Օլանդ. ԵՄ-ն դեռևս ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառի