.jpg)
Սևան Նիշանյանն արժանացել է Վիլյամ Սարոյանի անվան մեդալի
Օրերս պոլսահայ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգևի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի: Այս մասին հաայտնում են Սփյուռքի նախարարությունից:
«Լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝ Սևան Նիշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաև համամարդկային խնդիրների լուծման կարևոր գործին: Դրա վկայությունն են նրա «Փոքր հյուրանոցների գիրքը», «Բառերի տոհմածառը», մի շարք այլ հիմնարար աշխատություններ: Տաղանդավոր գիտնականը մեծ ներդրում ունի նաև թուրքերենի ուսումնասիրրության և զարգացման գործում: Նրա «Թուրքերենի ծագումնաբանական բառարան» հիմնարար աշխատությունը աննախադեպ է թուրքերենի ողջ պատմության համար»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Սևան Նշանյանն այժմ բանտում է: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են ապօրինի շինարարություն կատարելու համար և պահում են անազատության մեջ: