Շմելցեր. «Զենիթն» արժանի է հարգանքի»
20/03/2014 18:55

Շմելցեր. «Զենիթն» արժանի է հարգանքի»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերին տխրեցրել է «Զենիթից» 1:2 հաշվով կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում:

«Այդ պարտությունն ստիպում է շատ բաների մասին մտածել: Ընթացիկ մրցաշրջանում հաճախ ենք պարտվում: Ամենակարևորը, իհարկե, այն է, որ «Բորուսիան» կարողացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել: Մենք պարզապես մեկ գոլ ավելի խփեցինք «Զենիթին», չնայած պետք է ասեմ նաև, որ ռուսաստանյան թիմը լավ պայքարեց և արժանի է հարգանքի: Կաշխատենք շատ չտխրել, որովհետև գլխավորը մյուս փորձություններին լավ պատրաստվելն է: Քառորդ եզրափակչում ցանկացած մրցակից սպառնալիք կներկայացնի:

Արդյունքի ու խաղի վրա ազդեց Մարկո Ռոյսի բացակայությունը: Թիմը նրա կարիքը շատ է զգում: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստները չափազանց շատ են, խաղում գրեթե թարմություն չկա: Դա պետք է հաղթահարենք»,- ասել է Շմելցերը sport1.de-ին տված հարցազրույցում:

Շմելցեր. «Զենիթն» արժանի է հարգանքի»