.jpg)
Ֆրանչեսկո Տոտտի. «Գլխավորը ֆիզիկական վիճակս ճիշտ գնահատելն է»
«Ռոմայի» 37-ամյա ավագ Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է, որ դեմ չէ` վերսկսելու կարիերան Իտալիայի հավաքականում:
«Եթե Պրանդելլին ինձ հավաքական հրավիրի, ես շատ հպարտ կլինեմ: Շատ երջանիկ կլինեմ, եթե աշխարհի առաջնությունը չանցնի առանց ինձ: Բայց ամենագլխավորն իմ ֆիզիկական վիճակը ճիշտ գնահատելն է»,- Տոտտիի խոսքերը մեջբերել է «Sky Sport Italia»-ն:
Հիշեցնենք, որ Տոտտին հավաքականում կարիերան ավարտել է 2007 թ.: 2006 թ. նա Իտալիայի ընտրանու կազմում հռչակվել է աշխարհի չեմպիոն: