Արցախի գյուղերում տուն կառուցողներին արտոնյալ պայմաններով վարկեր կտրվեն
21/03/2014 18:20

Արցախի գյուղերում տուն կառուցողներին արտոնյալ պայմաններով վարկեր կտրվեն

ԼՂՀ կառավարությունը նախատեսում է նոր տարվանից գյուղերում բնակարանաշինության աջակցության ծրագիր սկսել: Այս մասին karabakh-open.info-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը: 

Գյուղերում տուն կառուցողները արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ կստանան, կամ դրամաշնորհներ: Այդ կերպ փորձ կարվի լուծել բնակարանային խնդիրը գյուղերում: Ծրագիրը փորձարկվելու է Շահումյանի շրջանում:

Շարունակական է լինելու գյուղերում բնակարանների վերանորոգման համար շինանյութերի տրամադրման գործընթացը:

 

Արցախի գյուղերում տուն կառուցողներին արտոնյալ պայմաններով վարկեր կտրվեն