ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ ոչ իշխանական ուժերի վերջին որոշումը չի քննարկվել
21/03/2014 11:34

ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ ոչ իշխանական ուժերի վերջին որոշումը չի քննարկվել

«Գործադիր մարմնի նիստում, ԱԺ ոչ իշխանական ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը չի քննարկվել»,- Aysor.am-ի հարցին, թե արդյոք ՀՀԿ ԳՄ նիստում քննարկման առարկա դարձե՞լ է ԱԺ ոչ իշխանական ուժերի վերջին որոշումը, ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս նշեց, որ նոր կառավարություն ձևավորելու մենաշնորհը քաղաքական մեծամասնությանն է, իսկ եթե ԱԺ ոչ իշխանական ուժերը կառավարության գործունեությունում խնդիր են տեսնում, ապա նրանք հնարավորություն ունեն տարբեր ձևերով արտահայտել իր դժգոհությունը:

Դիտարկմանը, թե ԱԺ ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչները նշում են, որ կառավարությանն անվստահության հայտնելու գործում կարող են հաջողության հասնել «առնետավազքի» շնորհիվ, Է. Շարմազանովը նշեց, որ անլուրջ հայտարարությունները չի ցանկանում մեկնաբանել:

ԱԺ փոխնախագահը նաև հավելեց, որ իշխանությունը ստացել է ժողովրդի քվեն ու իր ողջ կարողությունները փորձում է ներդնել` իր քաղաքական ծրագրի իրականացման համար:

Նախորդող հրապարակում՝ Ոչ իշխանական ուժերը ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն կհայտնեն

ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ ոչ իշխանական ուժերի վերջին որոշումը չի քննարկվել