21/03/2014 11:51
Թուրքիայի վարչապետ. Մենք արմատախիլ կանենք Twitter-ը
Թուրքիայի իշխանություններն այս գիշեր արգելափակել են Twitter-ը: Մուտք գործելու ժամանակ թուրք օգտատերերը տեսնում են դատական որոշումը, որը թույլ է տալիս արգելափակել սոցկայքը:
Արգելափակումից ընդամենը ժամեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում Twitter-ն արգելափակելու մտադրություն կա:
«Մենք արմատախիլ կանենք Twitter-ը», - ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո բոլորը կտեսնեն, թե ինչքան ուժեղ է Թուրքիան:
«Մեզ չի անհանգստացնում այն, թե ինչ կասի միջազգային հնարությունը սրա վերաբերյալ»,-ասել է Ռեջեփ Թայիփ էրդողանը:
Հիշեցենք, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել են նաև YouTube-ն ու Facebook-ն արգելափակելու մասին: Ամիսներ առաջ YouTube-ը արգելափակվեց, սակայն որոշ ժամանակ անց «վերադարձվեց» հանրությանը:
Նախորդող հրապարակում՝ Էրդողանը խոստացել է արգելափակել Facebook-ն ու YouTube-ը