.jpg)
«Մայդանի ներկայացուցիչները պետք է հասկանան՝ Յանուկովիչը լեգիտիմ նախագահ է»
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը ապօրինի կերպով է հեռացվել պաշտոնից: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն:
«Յանուկովիչը շարունակում է մնալ լեգիտիմ նախագահ, ով բռնի ուժով զրկվել է իշխանությունից»,- ասված է Մեդվեդևի հայտարարության մեջ, որը տարածվել է նրա Facebook-յան էջում:
ՌԴ վարչապետը նշել է, որ սա պետք է հասկանան կառավարությունում ու Ռադայում Մայդանի ներկայացուցիչները, նաև՝ արևմտյան գործընկերները: