.jpg)
ԱՄՆ Կառավարությունը ՀՀ ԱԻՆ-ին «Աղետի փաթեթ» փոխանցեց
Այսօր ԱՄՆ Կառավարության կողմից Հայաստանի Արտակարգ Իրավիճակների Նախարարությանը փոխանցվեց բնական և մարդածին աղետներին արձագանքելու համար նախատեսված «Աղետի փաթեթը»: Փոխանցման պաշտոնական արարոցղությունը տեղի ունեցավ ԱԻՆ-ում: Դրան ներկա էին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
«Աղետի փաթեթ» ասվածն իր մեջ ներառում է քնապարկեր, անկողնային պարագաներ, բժշկական պարագաներ, սարքավորումներ, հանդերձանք և դաշտային պարագաներ, մոտ 520 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
«Ես հույս ունեմ, որ այս պարագաներն, այնուամենայնիվ երբեք չեն կիրառվի Հայաստանում»,- միջոցառման ժամանակ ասաց Ջոն Հեֆֆերնը՝ ընդգծելով՝ Հայաստանում աղետներ թող չլինեն:
Արտակարգ իրավիճակների նախարարը շնորհակալություն հայտնեց «Աղետի փաթեթի» համար և դեսպան Հեֆֆերնի հետ ծանոթացավ փոխանցվող պարագաներից մի քանիսին: