.jpg)
Միլիտոնյանը պատրաստվում իր պետական մրցանակով նոր գրքեր տպել
Ինչպես հայտնել էիք, այսօր ՀՀ Նախագահի նստավայրում հանձնվեցին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական մրցանակները: Գրականության ոլորտում մրցանակ ստացավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ «Է» բանաստեղծական ժողովածուի համար: Գրականության հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն ասաց, որ հանձնաժողովը ծանր ընտրության առաջ էր կանգնած:
«49 աշխատանք էր ներկայացված, որից 2-րդ փուլ անցան 6-ը, իսկ վերջում հաղթողն ընտրվեց երեք աշխատանքներից: Նշեմ, որ Միլիտոնյանի ժողովածուն բավական բարձր միավոր է ստացել՝ 100-ից 71: Միլիտոնայնը վառ և տաղանդավոր բանաստեղծ է և արժանի է այս մրցանակին: Ես նրան սիրում եմ, բայց դա որոշում կայցնելուց դեր չի ունեցել»,- ասաց նա:
Իր շնորհակալական խոսքում ՀԳՄ նախագահը նշեց, որ իր մրցանակը նաև իր սերնդակիցների մրցանակն է: Նա ասաց, որ այսօր պոեզիան հանրությանը հասցնելու խնդիր կա, և ինքը պատրաստվում է գումարի մի մասը տրամադրել ժամանակակից պոեզիայի հանրահռչակմանը և նոր գրքերի տպագրությանը:
Նշենք, որ պետական մրցանակը ներառում է մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5 միլիոն դրամի չափով: