.jpg)
«Որոշ քաղաքական ուժեր, նայելով իմ քաշին, ասում են, որ հացադուլի ժամանակն է»
Մարտի 28-ին «Ժառանգությունը» հանրահավաք կանցկացնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը.
«Այն ավելի շուտ նախահավաք է լինելու: Առաջիկայում, հույս ունենք, կլինեն միասնական հավաքներ, բայց դրանից առաջ մենք այս հանրահավաքով պետք է լուր տանք մեր գործընկերներին, քաղաքացիական հոսանքների ներկայացուցիչներին, որ գործընթացը սկսվի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրագրողները «Ժառանգության» առաջնորդից հետաքրքրվեցին՝ արդյոք հանրահավաքից հետո նա նորից հացադուլի կնստի՞.
«Որոշ քաղաքական ուժեր, նայելով իմ քաշին, ասում են, որ ժամանակն է: Ոչ մի բան բացառված չէ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ընդգծելով՝ ով խոսում է, որ պահը հասունացել է՝ գործելու հնարավորություն կունենա:
Նախորդող հրապարակումներ՝ Ր. Հովհաննիսյան. Հարկավոր է 4 ոչ իշխանական ուժերի առաջնորդների հանդիպում