.jpg)
Սարգիս Սարգսյանը` աշխարհի չեմպիոն
Հայաստանի ուշուի երիտասարդական հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է ուշուի երիտասարդների աշխարհի 5-րդ առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 8 մարզիկներից 4-ը հանդես են եկել սանդա-ուշու մրցաձևում, իսկ մյուս 4-ը` վարժահամալիրային ուշու մրցաձևում:
Սարգիս Սարգսյանը (Արարատի մարզ, 48 կգ քաշային կարգ) սանդա-ուշու մարզաձևից նվաճել է ոսկե մեդալ և արժանացել աշխարհի չեմպիոնի կոչմանը: Նրա անձնական մարզիչն է Հայաստանի վաստակավոր մարզիչ Սիրանուշ Նիկողոսյանը:
Այս առաջնությանը մեր մարզիկները մասնակցում էին սանդա-ուշուի Հայաստանի հավաքական թիմի վաստակավոր մարզիչ, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի փոխնախագահ Հրայր Կարապետյանի, վարժահամալիրային ուշուի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Պողոսյանի և ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի ղեկավարությամբ: