Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը
21/03/2014 20:44

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ Արա Շիրազի վերջին հրաժեշտը կկայանա մարտի 22-ին, ժամը 12:00-14:00-ին, Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե` Աբովյան 16): Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը