.jpg)
Հանձնվեցին պետական մրցանակները. Թատրոնի ոլորտը մնաց ձեռնունայն
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում կայացավ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական մրցանակների հանձնման պաշտոնական արարաողությունը: Գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակի արժանացավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Է» բանաստեղծությունների ժողովածուի համար:
Երաժշտության համար մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ «Ռեքվիեմ» ստեղծագործության համար: Կերպարվեստի ոլորտում մրցանակն ստացավ Աշոտ Ավագյանը` «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար: Կինոարվեստի ոլորտում՝ ռեժիսորներ Սերժ Ավեդիքյանը, Ելենա Ֆետիսովան, պրոդյուսերներ Մարտուն Ադոյանը, Թագուհի Կարապետյանը՝ «Փարաջանով» ֆիլմի համար:
Ճարտարապետության և շինարարության ոլորտում մրցանակը շնորհվեց ճարտարապետներ Արթուր Մեսչյանին՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքի, վերակառուցված գլխավոր մասնաշենքի և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար և Արտակ Ղուլյանին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի համար:
Ճշգրիտ և բնական գիտություջնների ոլորտում մրցանակաը շնորհվեց Սամվել Շուրքուրյանին և Երվանտ Զորյանին՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար: Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում մրցանակ ստացավ Հրաչիկ Սիմոնյանը «Ազատագրական պայքարի» ուղիները աշխատության համար: Թատրոնի բնագավառում որևէ մեկին մրցանակ չշնորհվեց:
Նշենք, որ պետական մրցանակը ներառում է մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5 միլիոն դրամի չափով:
Նախորդող հրապարակում՝ Սերժ Սարգսյանը՝ Ելենա Ֆետիսովայի՝ ՀՀ պետական մրցանակից հրաժարվելու մասին