Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են սառեցնել Աբրամովիչի հաշիվները
22/03/2014 14:43

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են սառեցնել Աբրամովիչի հաշիվները

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի բրիտանական հաշիվները կսառեցվեն, եթե հայտնաբերվի նրա առնչությունը Ուկրաինայի և Ղրիմի դեպքերին:

Lifenews.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Նրա խոսքով՝ իրենք չեն բացառում այդպիսի միջոցառումների կիրառումը, սակայն այդ պատժամիջոցները կիրառվելու են միայն նրանց նկատմամբ, ովքեր ուղիղ կապ են ունեցել Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումներին:

Նշվում է, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ը ՌԴ-ի և Ղրիմի մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել՝Ղրիմը ՌԴ-ին միանալու պատճառով:
 

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են սառեցնել Աբրամովիչի հաշիվները