Արոնյանի անսովոր սկզբնախաղը
22/03/2014 16:48

Արոնյանի անսովոր սկզբնախաղը

Անսովոր սկզբնախաղ. սա միակն է, որ տեղի ունեցավ աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրի կենտրոնական Արոնյան-Անանդ խաղում: Լևոնը երրորդ քայլին թագուհին դուրս բերեց 3.Qb3!? դիրք (Անանդ. «Ես նման քայլ երբեք չէի տեսել»), այնուհետև նույն խաղաքարով անընդմեջ 4 քայլ կատարեց, որի արդյունքում զինվոր շահեց:

«Բայց նման դիրքում զինվորը չի հաշվվում: Խոստովանում եմ, նույնիսկ երազում էի, որպեսզի Վիշին վերադարձնի այն: Ինչու նման սկզբնախաղ կիրառեցի: Պարտիայի ընթացքում ինձ համոզեցի, որ 3.Qb3-ը լավ քայլ է: Եվ միայն այնուհետև հասկացա, թե որքան բարդ իրավիճակ է առաջացել: Եվ մի քիչ վախեցա. ինձ թվաց, որ սևերն ավելի լավ են կանգնած:

Պարտիայի սկզբում չափազանց ուժեղ սթրես տարա, և դա է այն պատճառը, թե ինչու ընդունեցի քայլերի կրկնության տարբերակը»,- հետխաղային մամուլի ասուլիսում հայտարարել է Արոնյանը:

Արոնյանի անսովոր սկզբնախաղը