.jpg)
Ցորկ. «Ռեալի» խաղամակարդակն աճել է»
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միքայել Ցորկը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանության մասին, որի արդյունքներով գերմանական թիմն ուժերը կչափի Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Նախորդ մրցաշրջանի հետ համեմատ «Ռեալի» խաղամակարդակն աճել է: Բայց, հուսով եմ, «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները դեռ չեն մոռացել նախորդ մրցաշրջանում մեր միջև կայացած հանդիպումների արդյունքները»,- նշել է Ցորկը: