.jpg)
«Դեմ եմ»-ի հանրահավաքն ավարտվեց. Ազատության հրապարակից մեկնարկեց երթը
Ազատության հրապարակում ավարտվեց «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքն ու մեկնարկեց երթը:
Հավաքի ավարտին Վանաձորից եկած Դավիթ անունով մի երիտասարդ Ազատության հրապարակի հարթակից հավաքվածներին ներկայացրեց շարժման մասին իր գրած երգը:
Նշենք, որ մեկնարկած երթը նախատեսվում է անցկացնել Ազատության հրապարակ- Մաշտոցի պողոտա- Սայաթ-Նովա պողոտա- Աբովյան փողոց- Հանրապետության Հրապարակ- Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Ազատության հրապարակ երթուղիով:
Հիշեցնենք, որ այսօր «Դեմ եմ»-ին են միացել ազատամարտիկներ, Արագածոտնի մարզում ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող 7 գյուղերի բնակիչներ, ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի ու «Նախախորհրդարանի» ներկայաուցիչներ:
Նախորդող հրապարակումներ` Րաֆֆի Հովհաննիսյան. «Դեմ եմ»-ը վերափոխման շեմին է` մտածեք
Նիկոլ Փաշինյան. Իշխանավորները փո՞ղ են ուզում, թող դիմեն օլիգարխներին
ԲՀԿ-ական պատգամավոր. Վարչապետն ուզու՞մ է բանակցել` թող գա հրապարակ