Մեկնարկեց «Դեմ եմ»-ի հավաք-երթը. Ազատության հրապարակը բազմամարդ է
22/03/2014 14:29

Մեկնարկեց «Դեմ եմ»-ի հավաք-երթը. Ազատության հրապարակը բազմամարդ է

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության հավաք-երթն ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի:

Հրապարակը բավականին բազմամարդ է: Հավաք-երթին մասնակցում են նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունների անդամներ: Նախատեսվում է, որ ելույթ կունենան նաև Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը: 

Հիշեցնենք, որ հավաքը կավարտվի նախապես սահմանված երթուղով` Ազատության հրապարակ- Մաշտոցի պողոտա- Սայաթ-Նովա պողոտա- Աբովյան փողոց- Հանրապետության Հրապարակ- Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Ազատության հրապարակ:

Նախորդող հրապարակում` Դեմ եմ» խմբի կոչը. Մի՛ հուսահատվեք, հիմա առավել ևս արժի պայքարել

Մեկնարկեց «Դեմ եմ»-ի հավաք-երթը. Ազատության հրապարակը բազմամարդ է