.jpg)
Քարդաշյանի երազանքն իրականացել է. Նա և Ուեսթը հայտնվել են Vogue-ի շապիկին
«Իմ երազանքն իրականացել է: Շնորհակալություն Vogue-ին՝ շապիկի համար: Ես անգամ չեմ կարողանում... չեմ կարողանու շնչել»,- Twitter-ի իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը:
Նշենք, որ Քիմն ու նրա ապագա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, հայտնվել են ամսագրի ապրիլ ամսվա շապիկին:

Մինչ Քիմն ու սիրելին ուրախությունից կորցրել են գլուխները, nրանց լուսանկարով ամսագրի շապիկը շատերին բարկացրել ու հունից հանել է:
Դերասանուհի Սառա Միշելն, օրինակ, սոցկայքում այլևս չի հետևի Vogue-ի էջին և մյուս օգտատերերին խորհուրդ է տվել հետևել իր օրինակին:
Նման վերաբերմուքը զարմանալի չէ, քանի որ տարիներ առաջ Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը բացասական է արձագանքել Քիմի՝ ամսագրի շապիկին հայտնվելու ցանկությանը:
Նշվում է, որ Քիմը պարբերաբար փորձել է խոսել խմբագրի հետ այս մասին, սակայն Վինտուրը մերժել է: Վինտուրը կարծում էր, որ Vogue-ի շապիկը իրական շոուի աստղի տեղը չէ:
Ըստ որոշ աղբյուրների՝ Քիմի երազանքի իրականացման հարցում էական դեր ունի Ուեսթը, ով բավականին լավ հարաբերությունների մեջ է ամսագրի խմբագրի հետ:



Նախորդող հրապարակում՝ Քարդաշյանի և Ուեսթի հարսանիքի հյուրերը ստիպված կլինեն հանձնել հեռախոսները