«Դեմ եմ»-ի անդամ. Այսօր մի ամբողջ ժողովուրդ է դեմ
22/03/2014 14:48

«Դեմ եմ»-ի անդամ. Այսօր մի ամբողջ ժողովուրդ է դեմ

Ազատության հրապարակում շարունակվում է «Դեմ եմ» նախաձեռնության հավաք-երթն ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի: Ելույթներից առաջ «Դեմ եմ» թիմը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել քանդակագործ Արա Շիրազի հիշատակն, ում վերջին հրաժեշտն է տեղի ունենում այսօր: Այնուհետև հարթակ բարձրացավ նախաձեռնության անդամ Կարեն Հովհաննիսյանը.

«Այսօր ես անչափ ուրախ եմ և հուզված, որովհետև 1988թ.-ից հետո այս հրապարակում չեմ տեսել այսքան միասնություն»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը` շարունակելով.

«Ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր ունակ են բարձրաձայնել իրենց բողոքը: Ուրախ եմ, որ «Դեմ եմ»-ը մի քանի երիտասարդներ չեն, այլ` մի ամբողջ ժողովուրդ, այսօր մի ամբոջ ժողովուրդ է դեմ: Պետք է ասեմ, որ դեմ լինելուց բացի մենք նաև կողմ ենք շատ բաների: Այո, մենք կողմ ենք, որ հայն իր տանն ապրի ու չհեռանա երկրից, կողմ ենք, որ հայը հայ մնա: Սա է պատճառը, որ մենք ի սկզբանե դեմ կանգնեցինք, այս հակահայկական օրենքին: Եկեք այսօր մեկ անգամ ևս մեր բողոքի ձայնը բարձրացնենք ու իշխանություններին հիշեցնենք, որ մի ամբողջ ժողովուրդ է պահանջատեր»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:

«Մենք ենք տերը մեր երկրի, եկեք պահպանենք մեր իրավունքը»,- ներկաներին ևս մեկ անգամ հիշեցրեց «Դեմ եմ»-ի անդամը:

Նախորդող հրապարակում` Մեկնարկեց «Դեմ եմ»-ի հավաք-երթը. Ազատության հրապարակը բազմամարդ է
 

«Դեմ եմ»-ի անդամ. Այսօր մի ամբողջ ժողովուրդ է դեմ