Սերժ Սարգսյանը կմեկնի Նիդերլանդների Թագավորություն
22/03/2014 14:15

Սերժ Սարգսյանը կմեկնի Նիդերլանդների Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

Այցի շրջանակներում նախատեսվում են Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանրապետության Նախագահը Նիդերլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

Սերժ Սարգսյանը կմեկնի Նիդերլանդների Թագավորություն