ԲՀԿ-ական պատգամավոր. Վարչապետն ուզու՞մ է բանակցել` թող գա հրապարակ
22/03/2014 15:15

ԲՀԿ-ական պատգամավոր. Վարչապետն ուզու՞մ է բանակցել` թող գա հրապարակ

Ես այսօր այստեղ եմ, այս հարթակում առաջին հերթին որպես ՀՀ քաղաքացի և հետո նոր որպես ԲՀԿ պատգամավոր: Այս մասին Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության հավաքի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:

«Քիչ առաջ մեզ միացավ նաև ԲՀԿ երիտասարդների միությունը: Մենք բոլորով ձեր կողքին ենք առաջին օրվանից: Եկել է ժամանակը, որ ժողովուրդը ոտքի կանգնի իր իրավունքի համար»,- ասաց Վահան Բաբայանն ու հեռակա կարգով դիմեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին.

«Վարչապետը հայտարարում է, որ պատրաստ է բանակցել, պատրա՞ստ է` դե թող ինքը գա այստեղ ու տեսնի ինչքան մարդ է հավաքվել, թող հասկանան, որ ժողովուրդը միասնական է: Ես երեկ եմ եկել սահմանապահ գյուղերից: Մարդիկ այնտեղ խնդրում են, որ Երևանը ոտքի կանգնի ու դուրս գա տներից: Հիմա նորից եմ կոչ անում` վեր կացեք ձեր տներից ու միացեք այս շարժմանը: Միայն պարտադիրը չէ, որին դեմ է մեր ժողվուրդը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նրա ելույթից հետո հավաքվածները ողջունեցին Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչներին, ովքեր վերջին օրերին պայքարում էին իրենց գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ: Նրանք ևս այսօր հրապարակում են: 

Նախորդող հրապարակումներ՝ Նիկոլ Փաշինյան. Իշխանավորները փո՞ղ են ուզում, թող դիմեն օլիգարխներին

«Դեմ եմ»-ը՝ վարչապետին. Երկխոսելու մասին հստակ հաղորդագրություն չենք ստացել

Վարչապետը «Դեմ եմ» շարժմանը երկխոսության կոչ արեց


 

 

ԲՀԿ-ական պատգամավոր. Վարչապետն ուզու՞մ է բանակցել` թող գա հրապարակ