.jpg)
Ռանիերի. «Ինչո՞ւ Աբիդալն առանց որևէ բան ասելու հեռացավ»
«Մոնակոյի» ավագ Էրիկ Աբիդալը Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի «Լիլի» (1:1) հետ հանդիպումից առաջ ինքնակամ հեռացել է թիմի ճամբարից: Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
24-ամյա պաշտպանը հիվանդության պատճառով բաց էր թողել մի քանի շաբաթ, և թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին որոշել էր նրան թողնել պահեստայինների նստարանին:
«Աբիդալը չմնաց խաղին: Ուզում եմ իմանալ, առանց որևէ մեկին որևէ բան ասելու ինչո՞ւ հեռացավ: Ուզում եմ հասկանալ, ինչո՞ւմն է խնդիրը: Եթե ինչ-որ հարց կա, ուզում եմ քննարկել դա»,- նշել է Ռանիերին:
Հիշեցնենք, որ մինչ հիվանդությունը Աբիդալը մշտապես խաղադաշտ էր դուրս գալիս: Ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոյի» կազմում նա մասնակցել է 24 հանդիպման: